27 հոկտեմբերի 2004 - 20:26 AMT
Ի.ԱԼԻԵՎ. «ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անթույլատրելի է համարում ետխորհրդային տարածքում գոյություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ «երկակի ստանդարտների քաղաքականության կիրառումը»: «Բոլոր այդ հակամարտությունները միջազգային հանրության կողմից պետք է դիտարկվեն նույն պրիզմայով»,-հայտարարել է նա Բաքվում` ելույթ ունենալով բարձր մակարդակով ադրբեջանա-մոլդովական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նախագահի կարծիքով, ոչ մի հանգամանքներում չպետք է տարբերակում արվի ղարաբաղյան, աբխազական եւ մերձդնեստրյան հակամարտությունների նկատմամբ մոտեցումներում ու դրանց կարգավորման հարցում: