28 հոկտեմբերի 2004 - 00:17 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՊՐՈՍԸ ԵՐԿՈՒ ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Յորգո Յակովուն Թուրքիայի Եվրամիությանն անդամկցելու բանակցություններն սկսելու ժամկետ նշանակելու հարցում Անկարային երկու պայման է առաջադրել: Կիպրահունական «Սիգմա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Յակովուն հայտարարել է, որ մինչեւ դեկտեմբեր Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի հանրապետությունը եւ իր զորամիավորումները դուրս բերի կղզուց, հակառակ դեպքում, այդ Թուրքիային բանակցային ժամկետ հատկացնելը անօրինական կհամարվի: Նախարարը նշել է նաեւ, որ Կիպրոսն այդ հիմնավորմամբ զեկույց է պատրաստել եվրոպացի իրավագետների համար: Իր հերթին Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսն հայտարարել է, որ այդ երկու պայմանների իրոգործմանը հասնելու համար երկիրը կպահպանի Թուրքիայի ԵՄ անդամակցությանը վետո դնելու իր իրավունքը: