11 հուլիսի 2012 - 17:36 AMT
Բեռլուսկոնին ծրագրում է 4-րդ անգամ դառնալ Իտալիայի վարչապետ

Շատերը, այդ թվում և ես, խնդրում են նրան անել դա»,-ասել է նրա մերձավորներից մեկը Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է չորրորդ անգամ գլխավորել իտալական կառավարությունը, չորեքշաբթի գրել է բրիտանական Daily Telegraph պարբերականը` հղելով նրա մերձավոր օգնական Անջելինո Ալֆանոյին:

Պարբերականը հաղորդել է, որ Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել ընտրություններին, որոնք պետք է կայանան հաջորդ տարի: «Լուրջ հիմքեր կան նրա թեկնածության առաջադրմանն աջակցելու համար: Կարծում եմ, նա կառաջադրի իր թեկնածությունը: Շատերը, այդ թվում և ես, խնդրում են նրան անել դա»,-ասել է նրա մերձացվորներից մեկը, հաղորդում է «Իտերֆաքսը»: