11 հուլիսի 2012 - 18:02 AMT
Թուրք-սիրիական սահմանին ստեղծվել է բուֆերային գոտի

Սիրիայի և Թուրքիայի սահմանին ստեղծվել է բուֆերային գոտի, հաղորդում է ԱՄՆ Ազգային հանրային ռադիոն:

Ըստ ռադիոկայանի, «ապստամբները վերահսկում են Իդլիբ նահանգի մեծ մասը», ինչը նրանց թույլ է տալիս Սիրիայից սահմանի միջոցով հեշտությամբ տեղափոխվել Թուրքիա և հակառակը:

Ըստ ԶԼՄ-ների, մարդիկ ազատորեն տեղափոխում են զենք, իսկ թուրքերը դրա վրա աչք են փակում:

Այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խումբը, որը նախորդ ուրբաթ հավաքվել է Փարիզում, ծրագրում է ավելացնել սիրիացի ապստամբներին տրամադրվող օգնությունը և նոր պատժամիջոցներ ընդունել Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հաղորդում է MIGNews-ը: