Տաջիկստանի իշխանությունները մտադիր են վարձակալության գումար պահանջել իրենց տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի համար: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, նրա տեղակայումը Դուշանբեն գնահատում է առնվազն 250 մլն դոլար տարեկան:
Այդ օբյեկտը ՌԴ սահմաններից դուրս խոշորագույն ռուսական ցամաքային ռազմակայանն է, այնտեղ 7 հազար զինծառայող կա:
Ռազմակայանը Կենտրոնական Ասիայի անվտանգության ապահովման ընդհանուր համակարագի կարևոր տարր է, բանակցությունները օբյեկտի շուրջ ընթանում են 2008 թվականից: Ըստ գործող պայմանագրի, ռազմակայանի տեղակայման վերջնական ժամկետը 2014թ. է: Այժմ Ռուսաստանը կայանի համար գումար չի վճարում, սակայն ռազմատեխնիկական օգնություն է ցույց տալիս: