12 հուլիսի 2012 - 17:03 AMT
Դրագոնի. ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի բարեփոխումների իրականացման ճանապարհին

Հուլիսի 12-ին Երևանում հայտարարվեց Եվրոպայի Խորհուրդի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում 15 մլն եվրո արժողությամբ: Այդ կապակցությամբ ծրագրի գլխավոր քարտուղար Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նշել է, որ Հայաստանը շարունակում է կայուն տեմպերով աջակցություն ստանալ եվրոպական արժեքների կիրառման ճանապարհին: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանը միացել է 54 կոնվենցիաների ու այլ իրավական փաստաթղթերի: Սակայն, ըստ Դրագոնիի, ԵՄ-ն ու ՀՀ կառավարությունը համակարծիք էին, որ «էլ ավելի շատ անելիք կա դեռևս, ապահովելու համար հետագա առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին»:

Անդրադառնալով անմիջապես Գործողությունների ծրագրին, նրա ղեկավարը նշեց, որ այն մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության գերակայությունները դատաիրավական և քրեակատարողական դաշտի բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների ազատության ու պաշտպանության ոլորտներում: «Բարեփոխումների իրականացման ճանապարհ դժվարին է, սակայն ԵՄ-ն ու միջազգային հանրությունը Հայաստանի կողքին կլինեն»,-հայտարարել է նա:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ նոր Գործողությունների ծրագիրը և նրա իրագործումը կարևոր են երկրի համար, քանի որ արտացոլում են ՀՀ կառավարության գերակայությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Մեզանից է կախված թե որքանով արդյունավետ կծառայի ԵՄ-ն որպես հարթակ բովանդակալից եվրոպական բանավեճերի համար»,-հավելել է նա: