
ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով 2004 թ. հոկտեմբերի 8-ից հետախուզման մեջ գտնվող, 1986 թ. ծնված Վարդան Խ.-ի բնակարան այցելության ընթացքում ոստիկանության ծառայողները տան հողամասից հայտնաբերել են 36 կգ կշռով 20 հատ կանեփի բույս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: