30 հոկտեմբերի 2004 - 19:05 AMT
ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՀԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
ԴԵՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դաուսեթ Կոիրոլոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Դ.Դաուսեթ Կոիրոլոն տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին բանկի տնօրենների խորհրդի քննարկմանն է ներկայացվելու Հայաստանում աղքատության հաղթահարման աջակցման վարկային ծրագիրը եւ հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի այդ ծրագրի շրջանակներում որոշակի հատկացումներ անել: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման, դրա շրջանակներում ստեղծված մոնիտորինգի խմբի աշխատանքներին: Նշենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Դ.Դաուսեթ Կոիրոլոն հայտարարել է, որ Հայաստանը ՀԲ-ի Զարգացման միջազգային ասոցիացիայի շրջանակներում տրամադրվող վարկերի լավագույն օգտագործողներից մեկն է աշխարհում: