13 հուլիսի 2012 - 15:32 AMT
Սիրիայի բանակը պահեստներից հանում է քիմիական զենքը

Սիրիայում կառավարական ուժերը պահեստներից հանում են քիմիական զենքը, հայտնում է Լենտա.ռու-ն, The Wall Street Journal-ի վրա հղումով: Ըստ հրապարակման, Սիրիան իր տրամադրության տակ ունի զարին, իպիրիտ:

ԱՄՆ նախագահի վարչակազմում խորհրդակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ: Թե ուր է տեղափոխվում զենքը, թերթերը չեն ասել:

Սիրիայի կառավարությունը հերքում է քիմիական զենքի տեղափոխման մասին լուրերը: