13 հուլիսի 2012 - 15:39 AMT
Քոֆի Աննանը մտադիր է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը երկուշաբթի օրը մտադիր է բանակցություններ անցկացնել Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարության հետ, ուրբաթ օրը հայտարարել է նրա ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

Ըստ նրա, մասնավորապես, Աննանը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»: