14 հուլիսի 2012 - 11:18 AMT
Ուգո Չավես. Վենեսուելան սպառնալիք չէ ԱՄՆ համար

Ուգո Չավես. Վենեսուելան սպառնալիք չէ ԱՄՆ և տարածաշրջանի համար: Նման հայտարարություն է արել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իր ելույթում Չավեսը պատասխանել է նախագահի թեկնածու Ռոմնիի հայտարարությանը, որը քննադատել է Օբամային «Վենեսուելայի հանդեպ չափազանց թույլ ու մեղմ» քաղաքականության համար:

«Վենեսուելան ոչ ոքի չի սպառնում: Ծայրահեղական աջերն են հորինել, թե մենք ուրան ենք հարստացնում և սատարում ենք ահաբեկչությանը»,-ասել է նա: Նա նաև դրական է արտահայտվել Օբամայի հասցեին. «Բարաք Օբաման լավ տղա է»: