15 մարտի 2003 - 18:21 AMT
ԱՄՆ-Ն ԲԱՐՁՐ է ԳՆԱԳԱՀԱՏՈՒՄ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը չափազանց կարեւոր աջակցություն են ցուցաբերել ահաբեկչության դեմ պատերազմին: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հարավային Կովկասի երեք երկրները ցուցաբերեցին «հստակ քաղաքական եւ ռազմական աջակցություն», ինչպես նաեւ կարեւոր տվյալներ տրամադրեցին ահաբեկչական խմբերի մասին: