17 հուլիսի 2012 - 12:08 AMT
Google կորպորացիայի փոխնախագահ Մարիսա Մայերը կգլխավորի Yahoo!-ն

Yahoo!-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Google կորպորացիայի փոխնախագահ Մարիսա Մայերը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ակնկալվում է, որ Մայերը աշխատանքը կսկսի երեքշաբթի հուլիսի 17-ին:

Մայերը Google-ում համակարգում էր քարտեզագրական և գեոլոկացիոն ծառայությունները և ընկերության հնագույն աշխատակիցներից է: Նա սկսել է աշխատանքը որպես հասարակ ինժեներ: Շուրջ 10 տարում նա դարձել է ամենահաջողակ ղեկավարներից մեկը:

Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր 2012թ. մայիսից Սքոթ Թոմփսոնի սկանդալային պաշտոնանկությունից հետո, որն իր ռեզյումեում սխալ տվյալներ էր ներկայացրել համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում գիտական աստիճանի մասին: