15 մարտի 2003 - 18:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿԴԻՄԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Մոտ օրերս Հայաստանի ընդդիմությունը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան Հայաստանի նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով, ներկայումս իրավաբանները զբաղված են «ընտրություններում խախտումների մասին մեծ քանակությամբ նյութերի ձեւակերպմամբ»: «Մենք հետեւողական կլինենք օրինականության հաստատման գործում»,-ասել է Ս. Դեմիրճյանը: