6 նոյեմբերի 2004 - 19:17 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն երեկ ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Ինչպես ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունում, կողմերը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը: