Բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում ահաբեկչական գործողություն կատարած անձը, հավանաբար, զոհվածների թվում է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» տեղական «24 ժամ» թերթի վրա հղումով: Ըստ առկա տվյալների, դա երկար մազերով տղամարդ էր, որը Բուլղարիա էր ժամանել ԱՄՆ-ից: Նա դիմավորել է իսրայելցի զբոսաշրջիկներին օդանավակայանում պայթյունից առաջ: Տեսագրության տեսախցիկները նկարահանել են նրան պայթյունից մեկ ժամ առաջ:
Չորեքշաբթի երեկոյան Բուրգասի օդանավակայանում պայթել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը: Ահաբեկչության արդյունքում 7 մարդ է մահացել, շուրջ 30 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում, ոմանց վիճակը ծանր է:
Բուլղարիա են ժամանել Իսրայելի հատուկ ծառայության աշխատակիցները: Բուրգասի օդանավակայանը փակ է թռիչքների համար: