19 հուլիսի 2012 - 14:28 AMT
Օլանդը կարգադրել է վերանայել Ֆրանսիայի մասնակցության մակարդակը ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության աշխատանքին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնարարել է նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինին կատարել աշխատանքն, ուղղված հանրապետության դերի վերանայմանը ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության աշխատանքին: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: Ակնկալվում է, որ Վեդրինի աշխատանքի ավարտին, Փարիզը կկարողանա որոշում կայացնել ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներից դուրս գալու մասին, արդեն երկրորդ անգամ:

ՌԲԿ-ն նշում է, որ 2009թ. Սարկոզին հասավ նրան, որ Ֆրանսիան լիովին վերականգնեց իր կազմակերպության լիիրավ անդամակցությունը դաշինքին: Օլանդը միանգամայն այլ քաղաքականություն է վարում: