19 հուլիսի 2012 - 16:54 AMT
Այսօր ՄԱԿ ԱԽ քննարկմանը կներկայացվեն Սիրիայի վերաբերյալ ռուսական և արևմտյան բանաձևերը

ՄԱԿ ԱԽ կհավաքվի այսօր քվեարկելու համար Սիրիայում բռնության կասեցմանն ուղղված բանաձևի երկու նախագծերի համար, հայտնում է ՌԲԿ-ն: Սակայն, այն հավանականությունը, որ այն կընդունվի, չնչին է:

ՄԱԿ ԱԽ քննարկմանը կներկայացվեն Սիրիայի վերաբերյալ ռուսական և արևմտյան բանաձևերը, որոնցով նախատեսվում է երեք ամսով երկարացնել 300 միջազգային դիտորդների առաքելությունը Սիրիայում երկխոսություն հաստատելու համար իշխանությունների ու զինյալ ընդդիմության միջև: Արևմտյան նախագիծը ենթադրում է պատժամիջոցների սպառնալիք, որին դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, եթե քվեարկության պահին կողմերը զիջումների չգնան, նախագծերից ոչ մեկը չի ընդունվի: