2012թ առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ ոստիկանության կողմից արդեն տրամադրվել է 171 հազար անձնագիր, ինչը 30 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հուլիսի 19-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացին, ապա նա հաղորդել է, որ ոստիկանությունում այսօրվա դրությամբ ստացվել է ավելի քան 800 դիմում: