Հայաստանի տնտեսությունը կարող է զգալ եվրոյի գոտում իրավիճակի ազդեցությունը գործընկեր երկրներում տնտեսության անկման միջոցով, մասնավորապես, դա վերաբերում է Ռուսաստանին և Արևմտյան Եվրոպային: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Նա հավելել է, որ Հայաստանն իր վրա կզգա դրամական փոխանցումների ծավալի անկումը: «Երկրի տնտեսության վրա կարող է ազդել նաև պահանջարկի պակասը լեռնահանքային արտադրության, մետաղների ու թանկարժեք քարերեի, գյուղատնտեսության ոլորտներում»,-հավելել է նա: