Լոնդոնում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին: Այս մասին հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Հուլիսի 28-ին հանդիպում տեղի կունենա հայկական համայնքի հետ, իսկ 29-ին` Հայաստանի օրն է լինելու: Միջոցառումները տեղի կունենան Լոնդոնի հայկական եկեղեցու բակում, կներկայացվի հայկական մշակույթը, տեղի կունենա ցուցահանդես»,- ավելացրերց Ռոստոմյանը:
Նրա խոսքով, Օլիմպիական ավանում, որտեղ ապրելու է Հայաստանի հավաքականը, փորձել են ստեղծել հայկական միջավայր, որպեսզի մարզիկներն իրենց հարմարավետ զգան:
«Պետբյուջեից նախապատրաստական աշխատանքների համար տրամադրվել է 150 մլն դրամ: Օլիմպիական կոմիտեն ծախսել է անհամեմատ շատ: Նշեմ, որ ոսկե մեդալակիր դարձած մարզիկը պետության կողմից կպարգևատրվի 20 մլն դրամով, արծաթե և բրոնզե մեդալակիրները` համապատասխանաբար 15 և 10 մլն-ով»,- ասաց նա:
Իսկ Օլիմպիական չեմպիոն դարձած մարզիկը ՀԱՕԿ-ի կողմից կստանա 40 մնլ դրամ, 2-րդ և 3-րդ տեղերը` 30 և 15 մլն: Կպարգևատրվեն նաև մեդալակիրների մարզիչներն ու թիմի ողջ անձնակազմը: