Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 19-ին հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:
Ինչպես PanARMENIAN.Net-հայտնել են ԱԺ լրատվական ծառայությունից, կողմերն անդրադարձել են հանձնաժողովների մակարդակով միջխորհրդարանական կապերը խորացնելու հարցին, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժաղովում հաջողությամբ գործում է Հայ -վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը, եւ խնդրանքով դիմել է Թենգիզ Շարմանաշվիլիին՝ նպաստելու, որ ընդլայնվի Վրաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի կազմը, իսկ հնարավորության դեպքում ստեղծվի հանձնաժողով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: