9 նոյեմբերի 2004 - 22:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Ռուսաստանի մայրաքաղաքում Վ.Օսկանյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Նշենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: