20 հուլիսի 2012 - 11:54 AMT
Մեկ օրում շուրջ 20 հազար սիրիացի փախստականներ հատել են Լիբանանի սահմանը

Մեկ օրում շուրջ 20 հազար սիրիացի փախստականներ հատել են Լիբանանի սահմանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ երկրի անվտանգության ծառայության վրա հղումով: Ընդ որում, ըստ աղբյուրի, սովորաբար օրական Լիբանանի սահմանը հատում է 5 հազար փախստական: Հոսքի ավելացումը կապված է Դամասկոսում ընթացող դաժան մարտերի հետ:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում 40 հազար փախստական կա Սիրիայից: Բացի այդ, շուրջ 140 հազար փախստական կա Հորդանանում: