Օգոստասի 7-ին լրանում է Վահե Ավետյանի մահվան քառասունքը, ինչի առթիվ Երևանում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեծ մոմավառություն է ծրագրված: Համացանցի սիրահարները ետ չեն մնում` նրանք ծրագրել են օնլայն մոմավառություն կազմակերպել: «Համահայկական մոմավառություն YouTUBE-ում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում ասվում է.
«Յուրաքանչյուրը, ով լումա է ուզում ներդնել` նկարում է 15 վայրկյանանոց մի վիդեո (Բջջային հեռախոսով օրինակ), որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է. «Ես վառում եմ այս մոմը (օրինակ) Ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ՀԱՄԱԿԱՐԳԻ բոլոր զոհերի համար»:
Այնուհետև մինչև հուլիսի 29-ն անհրաժեշտ է ուղղարկել հոլովակները makhluto@gmail.com էլեկտրոնայնի հասցեին:
Մոնտաժային աշխատանքի արդյունքում կստեղծվի մի մեծ համահայկական տեսահոլովակ, որը Ավետյանի քառասունքին կտեղադրվի YouTUBE-ում: