10 նոյեմբերի 2004 - 20:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՆՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՑՄԱՆԸ
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն երեկ մասնակցել են ԼՂՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Սարուշեն-Կարմիր Շուկա հատվածի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ 646 մլն դրամ արժողությամբ նոր հատվածի շինարարությունը իրականցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո: