ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետականդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտիներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Նշենք, որ հուլիսի 11-ին Հայաստան էր ժամանել ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: