11 նոյեմբերի 2004 - 17:22 AMT
ԲԱՂԴԱԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՌՈՒՄԲ Է ՊԱՅԹԵԼ
Նոյեմբերի 9-ին` ժամը 12-ի շուրջ, Բաղդադի Հայ Առաքելական եկեղեցու մոտ ռումբ է պայթել: Ինչպես տեղեկացրել են Երեւանի ՀՅԴ գերագույն մարմնի լրատվական բաժնում, զոհեր չեն եղել, սակայն եկեղեցու շենքը վնասվել է: Տվյալ տեղեկատվությունը հաստատել է Իրաքի ազգային իշխանությունների ներկայացուցիչ Պարույր Հակոբյանը` «Ազդակի» խմբագրության հետ հեռախոսազրույցի ընթացքում: Նա ընդգծել է, որ «պայթյունի թիրախը հատկապես հայկական եկեղեցին է եղել»: