11 նոյեմբերի 2004 - 19:18 AMT
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈԻԾՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ Է
Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների կարգավորում: Այդ մասին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հաղորդել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ առնչությամբ նա առաջին հերթին առանձնացրել է ղարաբաղյան հակամարտությունը, որի արդարացի լուծումը նախադրյալներ կստեղծեր հաղորդակցության բոլոր ուղիների բացման, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տրանսպորտային շրջափակումը վերացնելու, տարածաշրջանի բոլոր պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների հաստատման համար: Վարչապետը նշել է նաեւ, որ Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնումը կնպաստի տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: