11 նոյեմբերի 2004 - 22:59 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ» ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
2005 թվականի ապրիլի 16-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի «Հայաստանն այսօր Expo 2005» հայկական ապրանքների եւ ծառայությունների առաջին ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրել են «Logos Expo Center»-ի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում կներկայացվի Հայաստանի տնտեսաության տարբեր ճյուղերի արտադրանքը` սննդամթերք, հաստոցաշինություն, քիմիական արդյունաբերություն, էլեկտրոտեխնիկա եւ էլեկտրոնիկա, շինանյութեր եւ այլն: Նշենք, որ ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, ԱԳՆ եւ Արդյունաբերողների ու գործարարների միության պաշտոնական աջակցությամբ: Ակնկալվում է, որ ցուցահանդես կայցելեն Վրաստանի խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, պետական այրեր, ինչպես նաեւ հայ սփյուռքի ներկայացուցիչներ: