21 հուլիսի 2012 - 14:40 AMT
Ռոբերտ Արզումանյանը փորձարշրջան կանցնի Սարանսկի «Մորդովիայում»

Հայաստանի հավաքականի և լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հուլիսի 23-30-ը փորձարշրջան կանցնի ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Մորդովիայում» (Սարանսկ), հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը:

Արզումանյանը անցած տարի շատ քիչ հանդիպումներ է անցկացրել լեհական թիմի կազմում` հիմնականում հանդես գալով "Յագելոնիայի» երիտասարդական կազմում կամ էլ մնալով պահեստայինների նստարանին:

«Մորդովիան» Ռուսաստանի ընթացիկ առաջնության առաջին տուրում զիջել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»: