Քիչ առաջ Երևանի կրկեսի շենքն ապամոնտաժելու նպատակով պայթեցվեց Կրկեսի գմբեթը:
Շենքի գմբեթը գտնվում էր վթարային վիճակում, այն ապամոնտաժելու համար անվտանգ տարբերակ էր ընտրվել պայթեցումը: Ինչպես հաղորդում է ԱԻՆը, պայթեցնող խմբի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ պրոֆեսիոնալ ապամոնտաժումների ու պայթեցումների հետևանքով արձանագրված մի քանի ողբերգական պատահարներով:
Կրկեսի շենքը այժմ գտնվում է վերանորոգման փուլում, շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում նախորդ տարվա օգոստոսի 1-ից: Ծրագրի արժեքը 6 մլն ԱՄՆ դոլար է: