23 հուլիսի 2012 - 10:09 AMT
Վաշինգտոնում շարունակում են կարծել, որ Սիրիայում պետք է քաղաքական անցում կատարվի

ԱՄՆ շարունակում է աշխատել իր բարեկամների, դաշանկիցների, ինչպես նաև սիրիական ընդդիմության հետ, որպեսզի Դամասկոսում շուտափույթ կերպով նոր իշխանություն հայտնվի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:

Ջեյ Քարնին ևս մեկ անգամ Սիրիայի պաշտոնյաներին հիշեցրել է, որ «պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք », ովքեր կհրամայեն ապստամբենրի դեմ քիմիական զենք կիրառել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում վաղուց էին կարծում, որ Սիրիայում քիմիական զենքի առկայությունը, խանգարում է տարածաշրջանի կայունությանը և կոչ էին անում Դամասկոսին հրաժարվել դրանից: