23 հուլիսի 2012 - 12:24 AMT
Շուրջ 110 Սանտա Կլաուսներ են մասնակցում Դանիայում ընթացող ամենամյա կոնգրեսին

Շուրջ 110 Սանտա Կլաուսներ են մասնակցում Դանիայում ընթացող ամենամյա կոնգրեսին: Սանտա Կլաուսները ժամանել են Գերմանիայից, Կանադայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ճապոնիայից ու Դանիայից: Միջազգային համաժողովն անցնում է աշխարհի հնագույն լունա-պարկում՝ «Բակկենում»:

Անցյալ տարի կոնգրեսի աշխատանքին մասնակցել է նաև ռուս Ձմեռ Պապը, այս տարի սակայն նա չի մասնակցում:

Սանտա Կլաուսները հանդիսավոր երթով կանցնեն Կոպենհագենի փողոցներով, ոտքերը կլվանան զով բալթիական ջրում և կմասնակցեն ընդունելությանը քաղաքապետարանում:

Տեղի կունենա նաև ավանդական բանավեճի հերթական փուլն այն մասին, թե որն է Սանտա Կլաուսի հայրենիքը՝ Գրենլանդիան թե Ֆինլանդիայի մաս կազմող Լապլանդիան: Չորսօրյա համաժողովի ավարտին, որը կազմակերպել էր «Բակկեն» զբոսայգին և Դանիայի Սանտաների ասոցիացիան, կնշանակվի 2012 պատվավոր Սանտա Կլաուսը: