23 հուլիսի 2012 - 12:25 AMT
Լոնդոնում առգրավվել է ավելի քան 10 հազար կեղծ հուշանվեր

Օլիմպիական խորհրդանիշներով ավելի քան 10 հազար հուշանվերային դրոշներ առգրավել են «Հիթրոու» օդանավակայանի մաքսայի ծառայության աշխատակիցները:

Կեղծված հուշավներները Մեծ Բրիտանիա են բերվել Չինաստանից: Ըստ մոտավոր հաշվարկների, ապրանքի իրացման դեպքում, ապրանքը մոտավորապես կարժենար 100 հազար ֆունտ ստերլինգ:

«Կեղծված ապրանքներ արտադրելը բնավ էլ անմեղ զանցանք չէ, այլ մի ամբողջ քրեական բիզնես, որը տարեկան բրիտանական տնտեսությանն արժենում է մոտ 1.3 մլրդ ֆունտ»,-«Հիթրոու» օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության պետի` Մարք Օուենի խոսքը հաղորդում է BBC-ն: