23 հուլիսի 2012 - 18:34 AMT
Թանգսիրի. Ղեկավարվելով սթափ մտածողությամբ՝ Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը

Թեհրանը չի փակի Օրմուզի նեղուցը, քանի դեռ օգտագործում է այն նավթի արտահանման համար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ներկայացուցիչ Ալիռեզա Թանգսիրին:

«Թշնամիները մշտապես հայտարարում են, թե Իրանը կարող է փակել Օրմուզի նեղուցը, սակայն, մենք ասում ենք, որ ղեկավարվելով սթափ մտածողությամբ՝ Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը, քանի դեռ օգտագործում է այն արտահանման համար»,-ասել է Թանգսիրին: