15 նոյեմբերի 2004 - 22:47 AMT
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱԽՍԵՐԸ
Հայաստանի 2005 թվականի պետբյուջեյով նախատեսված ծախսերը կրթության համար կգերազանցեն պաշտպանության ոլորտի ծախսերը: Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, նման միտում դիտարկվում է առաջին անգամ հանրապետության անկախացումից ի վեր: 2005 թվականին կրթության բյուջետային ֆինանսավորումը կկազմի 55,399 մլրդ.դրամ, իսկ զինված ուժերինը` 49,962 մլրդ.դրամ: