Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը դիմել է համաքաղաքացիներին` կաչ անելով գնել Վենեսուելայում արտադրված մրգային հյութեր, այլ ոչ թե ներկրվող Coca-Cola և Pepsi ըմպելիքները, գրում է MIGNews-ը:
Հեռուստաուղերձի ժամանակ նախագահը փորձել է համոզել վենեսուելցիներին խմել Uvita խաղողի հյութը, որն արտադրում է պետական ընկերությունը, այլ ոչ թե ձեռք բերել ներկրվող գազավորված ըմպելիքները: Այդ կերպ Չավեսը փորձում է ավելացնել հայրենական արտադրանքի պահանջարկը: