23 հուլիսի 2012 - 21:41 AMT
Իսրայելն ու ԱՄՆ-ն ընդլայնում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում

«Իսրայելի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը էներգետիկայի, բնական գազի, ինչպես նաև ածխաջրերի հետազոտման և մշակման ոլորտում կընդլայնվի»,- հայտնել է ԱՄՆ էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Դանիել Փոնեմանը իր քարտուղարության և Իսրայելի էներգետիկայի ու ջրային պաշարների նախարարության ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է Newsru.co.il-ը, էներգետիկ ոլորտում Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության շուրջ երկխոսությունը տեղի է ունենում ամենամյա հիմունքներով: Այս անգամ հանդիպումը տեղի էր ունենում Վաշինգտոնում:

Միջերկրածովյան ավազանում բնական գազի հանքավայրերի մշակումը երկկողմ բանակցությունների գլխավոր թեման է դարձել: