16 նոյեմբերի 2004 - 21:04 AMT
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԱՀԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Թուրքիայի եվրոպական հանրությանն անդամակցելու հարցում անհրաժեշտ է ղեկավարվել կոպենհագենյան չափանիշներով, գտնում է Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյուիտելը: Էստոնիան հետեւում է ԵՄ միասնական քաղաքականությանը. «Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի հետ կատարվածը պետք է դատապարտել»: Միաժամանակ, Ռյուիտելի խոսքերով` Էստոնիան առայժմ չի դիրքորոշվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: