19 նոյեմբերի 2004 - 18:38 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԱՌԵՑՎԵԼ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հետաքրքրվել է նավթատարի անվտանգության իրական աստիճանով: Ինչպես հաղորդում է բրիտանական «Sunday Times» թերթը, խորհրդարանը սկսում է Թուրքիայում եւ Ադրբեջանում «British Petroleum» ընկերության գործունեության հետաքննությունը: Ըստ թերթի վարկածի, հետաքննությունը սպառնում է նվազագույնը շինարարության դադարեցմամբ: Թերթի կանխատեսմամբ, հետաքննության արդյունքում բրիտանական ընկերության նկատմամբ կարող են կիրառվել լուրջ նյութական պատժամիջոցներ, չհաշված այն, որ նա ստիպված կլինի հաշվետու լինել համագործակցող եւ վարկատու ընկերությունների առջեւ: