19 նոյեմբերի 2004 - 20:39 AMT
ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՓՈՔՐ ՎՐԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»
«Եկեղեցում երգելու համար Սաինգիլոյի երիտասարդությունը ձերբակալությունների է ենթարկվում»: Սաինգիլո է կոչվում Ադրբեջանում այն տարածաշրջանը, որտեղ բնակվում է վրացական փոքրամասնությունը: Վրացական «Ջորջիան Թայմս» թերթը հրապարակել է հոդված, որը պատրաստված է Ադրբեջանի Բալաքենի, ախի եւ Զակատալի շրջաններ թերթի թղթակցի այցի հիման վրա: «Հարյուրավոր քրիստոնեական եկեղեցիներից հաջողվել է փրկել միայն մեկը»: «Ոչ Հեյդար Ալիեւի բարեկամական հարաբերությունները Շեւարդնաձեի հետ, ոչ էլ Իլհամ Ալիեւի բարեկամությունը Միխեիլ Սահակաշվիլու հետ ոչ մի լավ բանի չհանգեցրին», շարունակում է հեղինակը: Նրա խոսքերով` տեղացիներն այնքան են ահաբեկված ադրբեջանական իշխանություններից, որ վախեցան խոսել Վրաստանից եկած անձանց հետ: «Արդեն 7-8 տարի է, որ այստեղ ծանոթանում են Վրաստանի պատմությանը եւ աշխարհագրությանը»: Հոդվածի վերջում պատմվում է այն մասին, թե ինչպես մի քանի երիտասարդ վրացիներ, որոնք ձեռերին պահած են եղել այրվող մոմեր եւ երգել են Ալավերդի եկեղեցում, ձերբակալվել են: «Ադրբեջանցիները չեն ցանկանում, որպեսզի վրացի երեխաներն իմանան, որ այդ հողերն անցյալում պատկանել են վրացիներին, որ վրացիները եղել են քրիստոնեա, եւ որ Սաինգիլոն կտրված է եղել հայրենիքից», եզրափակում է հոդվածի հեղինակը: