19 նոյեմբերի 2004 - 21:41 AMT
«ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺԵԼ Է ՔԵԶ». ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի շրջանակներում անցկացված Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականների նախօրեին կայացած խաղից հետո Ռումինիայի ֆուտբոլասերները եւ մամուլը պահանջում են իրենց ֆուտբոլի հավաքանի մարզիչի պաշտոնաթողությունը: Խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով` 1-1: Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Իորդանեսկուն, որն աչքի է ընկնում ցուցադրական բարեպաշտությամբ, ֆուտբոլասերները դիմավորել են «Աստված պատժել է քեզ» պլակատներով: Ինքը մարզիչն առայժմ չի պատրաստվում պաշտոնաթող լինել: