19 նոյեմբերի 2004 - 22:12 AMT
«ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԼՐԱՐՈՂԻ ՎՏԱՐՄԱՆ ՓԱՍՏԸ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մենք հաստատում ենք բուլղարացի լրագրողի վտարման փաստը», հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանություն: Բուլղարիայի դեսպանությունը հաստատում է այդ փաստը` ադրբեջանական կողմի հերքումից հետո: Ֆուտբոլի Ադրբեջանի ֆեդերացիան հերքել է Բաքվի օդանավակայանից բուլղարացի լրագրող Էդուարդ Փափազյանի վտարման մասին տեղեկատվությունը: Ադրբեջանում Բուլղարիայի դեսպանությունում հայտարարել են, որ նրանք ոչինչ չգիտեն Փափազյան ազգանունով մարդու մասին: