22 նոյեմբերի 2004 - 18:37 AMT
ԱՄՆ ԿՈՆՐԵՍԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻ ՕՐԻՆԱԾԻ, ԸՍՏ ՈՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 8,75 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած օրինագծի համաձայն նախատեսվում է 3 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն: Բացի այդ Հայաստանին կհատկացվի 75 մլն դոլարից ոչ պակաս, ինչը 13 միլիոնով ավելին է քան նախատեսում էր ԱՄՆ նախագահի վարչակազմը: Բուշի վարչակազմը նախատեսում էր նաեւ եկող ֆինանսական տարում Ադրբեջանին որպես ռազմական օժանդակություն հատկացնել 6 մլն դոլար ավելի, քան Հայաստանին, սակայն կոնգրեսի կողմից հավանության արժանացած նախագծում նախատեսվում է հավասար գումար երկու երկրների համար: Հիշեցնենք, որ բնակչության շնչին հատկացվող ԱՄՆ ֆինանսական օգնության չափերով Հայաստանը զբաղեցնում աշխարհում առաջին տեղերից մեկը: