22 նոյեմբերի 2004 - 19:01 AMT
ԱՄՆ-Ն ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ Սենատը օրենք է ընդունել «ԱՄՆ մաքսային տուրքերի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ, որի բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի հետ մշատական բնականոն առեւտրային ռեժիմի հաստատման բանաձեւը: Հայաստանի հետ մշտական առեւտրային ռեժիմի հաստատմամբ չեղյալ է հայտարարվում Ջեքսոն-Վենիկի ուղղման կիրառումը Հայաստանի համար
ԱՄՆ Սենատը օրենք է ընդունել «ԱՄՆ մաքսային տուրքերի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ, որի բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի հետ մշատական նորմալ առեւտրային ռեժիմի հաստատման բանաձեւը: Հայաստանի հետ մշտական առեւտրային ռեժիմի հաստատմամբ չեղյալ է հայտարարվում Ջեքսոն-Վենիկի ուղղման կիրառումը Հայաստանի համար: 1974 թվականից գործող առեւտրի մասին օրենքում Ջեքսոն-Վենիկի ուղղումը արգելում է ԱՄՆ բնականոն առեւտրային հարաբերությունները որոշ երկրների հետ (մասնավորապես, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ), որտեղ կան էմիգրացիոն իրավունքների սահմանափակումներ, հատկապես կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2002 թվականի հունվարին նամակ էր հղել Կոնգրեսի ղեկավարությունը 1974 թվականի առեւտրի մասին օրենքի Ջեքսոն-Վենիկի ուղղման կիրառումը Ռուսաստանի եւ ութ նախկին խորհրդային հանրապետությունների` այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդավիայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի համար չեղյալ հայտարարելու խնդրանքով: Վրաստանն ու Կիրգիզիան ուղղման գործողության դաշտից դուրս էին բերվել 2000 թվականին: