27 հուլիսի 2012 - 13:03 AMT
Գյումրիում մայիս ամսին հայտանբերվել է սննդամթերքի ստանդարտների խախտման 69 դեպք

Մայիս ամսին ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կոմիտեն Գյումրիում սննդի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է 69 խախտման, 41 ժամկետանց սննդի, 283 մակնշման խախտման դեպքեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը:

Բանախոսը նշեց է, որ ուսումնասիրությունների արդյունքում հանդիպել են այնպիսի դեպքերի, երբ նույն ընկերության նույն ապրանքատեսակը Երևանում մակնշված է, համապատասխանում է ստանդարտներին, իսկ մարզերում՝ ոչ :

Պիպոյանը նշում է, որ հաճախ քաղաքացիներն իրենք են խթանում և նպաստում, որ վաճառողները խախտումներ կատարեն .«Մենք ունենք ինքնակարգավորման խնդիրներ, եթե մենք տուգանում ենք, քաղաքացին ինքը պետք է գնում չկատարի այն տաղավարից, որտեղ կան խախտումներ և, առավել ևս, որ այդ խախտումներն արձանագրվել են»:

Բանախոսն այն կարծիքին է, որ սննդամթերքի վերահսկման համար շղթայական վերահսկողություն է պետք, միայն պետական մարմինները դա անել չեն կարող :