28 հուլիսի 2012 - 12:04 AMT
S&P հաստատել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ ААА

Միջազգային վարկանիշային Standard & Poor's (S&P) գործակալությունը հաստատել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ ААА կայուն կանխատեսմամբ, հայտնում է AP գործակալությունը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում տնտեսական անկում էր գրանցվել, ինչը ստիպեց կառավարությանը ջանքեր ձեռնարկել կրճատելու համար ծախսերը: Չնայած դրան, Standard & Poor's մասնագետները վստահ են, որ երկրի իշխանությունները կշարունակեն ֆինանսական ծրագիրը և արագ կարձագանքեն հնրավոր մարտահրավերներին:

Ըստ գործակալության, երկրորդ կիսամյակում տնտեսական իրավիճակը Մեծ Բրիտանիայում կբարելավվի: