Սիրիացի սահմանապահները կանխել են Լիբանանի տարածքից գրոհայինների մուտքը երկիր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով SANA գործակալությանը:
Ըստ տեղեկատվության, սահմանապահների և գրոհայինների միջև բախումը տեղի է ունեցել Էլ-Բալադյեհում, որը տեղակայված է Էլ-Ռաստան քաղաքից ոչ հեռու` Հոմս նահանգում:
Գործակալությունը հաղորդում է, որ ընդհարման ընթացքում ահաբեկիչները մի քանի տասնյակ կորուստներ են տվել: