28 հուլիսի 2012 - 18:54 AMT
Սիրիական բանակը Իդլիբ նահանգում ոչնչացրել է հակակռավարական ուժերի 3 հրամանատարների

Սիրիական բանակը երկրի հյուսիս-արևմուտքում տեղակայված Իդլիբ նահանգում տեղի ունեցած պայքարի արդյունքում ոչնչացրել է հակակռավարական ուժերի 3 հրամանատարների: Այս մասին հաղորդում է իրանական Fars News գործակալությունը` հղելով Սիրիայի բանակի աղբյուրին:

Fars News-ը նաև հաղորդում է, որ Սիրիայի օրինապահ մարմիններին հաջողվել է կանխել ահաբեկչությունը Դամասկոսի շրջանի մզկիթի մոտ: